Արևիկ Ուդումյանը շարունակում իր ակտիվությունը համացանցային տիրույթում և աշխատանքային հրապարակումներին զոգահեռ կատարում նաև անձնական, ընտանեկան հրապարակումներ, որոնք շատ են դուր գալիս նրա հետևորդներին։

Հիմնականում հաղորդավարուհին հանրայնացնում է երեխաների մասնակցությամբ կադրեր և երբեմն էլ նաև ամուսնու մասնակցությամբ։

Ինչպես քաջատեղյակ են շատերը՝ Արևիկի ամուսինը ընդդիմադիր պատգավոր է, ով կարողանում է հասցնել և ժամանակ տրամադրել նաև ընտանիքին։ Ճիշտ է, երբմեն Արևիկը բողոքում է, սակայն այնուամենայնիվ ամուսինը փորձում է գտնել այդ ժամանակը։

Եվ ահա հաղորդավարուհին ամուսնու հետ համատեղ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել, որին կից գրել է․ «Կյանքիս ամենակարևոր ու ճիշտ որոշումն է եղել։ Հուսով եմ` նաև իր»։

Մեկնաբանություններում Արևիկի հետևորդներն ուղղակի հիացել են զույգով և առիթը բաց չեն թողել ջերմ խոսքեր հղել նրանց և գեղեցիկ ու օրինակելի ընտանիքին լավագույնը մաղթել։ Լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից։