Արփի Գաբրիելյանը, ով հանդես է գալիս և՛ երգչուհի, և՛ դերասնուհի, համացանցային տիրույթում մեծ ակտիվություն է պահպանում և սերտ կապ ստեղծում հետևորդների հետ։

Սոցտիրույթում Արփիին հետևում են հազարավոր օգտատերեր և մեծ հետաքրքրություն ցուցաբերում երգչուհու կյանքի մանրամասներին։ Վերջին շրջանում Արփին մեկը մյուսի հետևից ֆոտոշարքեր է ներկայացնում, որոնք ուշագրավ են և յուրօրինակ։

Եվ ահա Արփի Գաբրիելյանը իր նոր ֆոտոշարքն է ներկայացրել, որտեղ հանդես է եկել սև և սպիտակ գույներով։ Ֆոտոշարքը դերասանուհին հենց այդպես էլ մակագրել է՝ Կյանքը սև ու սպիտակ է։ Ինչպես միշտ Արփին գեղեցկուհի է և ամեն բան ոճային ու ճաշակով համադրված։

Նրա երկրպագուները հիացած են ոչ միայն նրանով, այլև նրա գեղեցիկ ընտանիքով և հատկապես երկամյա Ռոբերտով։ Ռոբը դարձել է հայտնի ծնողների հետտևորդների սիրելին։

Ռոբին հաճախ կարելի է տեսնել մայրիկի և հայրիկի հրապարակումներում։ Իսկ Արփի Գաբրիելյանը նոր լուսանկարները սիրով ներկայացնում են նյութին կից։