Կհուզվեք, երբ տեսնեք՝ ոնց են զինվորին դիմավորում տան բակում․ տեսանյութ


Զինվորների վերադարձը հայ ընտանիքներում տոն է դարձել։ Այո՛, իրական տոն։ Ընտանիքները, որոնք մեծ անհամբերությամբ են սպասում իրենց զինվոր տղաներին, օրացույցում այդ օրը կարմիրով են ներկել և բոլոր տոներից կարևորել ու վեր դասել։

Համացանցում հայտնվել են անչափ հուզիչ դրվագներ, որոնք զինվորի վերադարձից են արված։ Ընտանիքն այսքան անհամբեր երբեք չի եղել, որ վերջին վայրկյաններն ասես դարեր լինեն։

Մայրը բակում կանգնած սպասում է, մեքենան ուր որ է մոտենում է, որը բերում է իր անգին գանձին, իր որդուն, որ ուր որ է մոր գրկում կհայտնվի։ Մայրը կփարվի որդուն այնքան ամուր, որ էլ երբեք բաց չի թողնի։

Տեսանյութում օրհնանքներ են, ժպիտներ, ծիծաղ, հուզմունքով շաղախված լաց և զինվոր որդին ծաղկեփունջը ձեռքին դեպի մայրը վազող։

Պահն աներևակայելի գեղեցիկ է և առանց արցունքների անհնար է դիտել այս կադրերը։ Հուզիչ տեսանյութն առաջարում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: