Գևորգ Մկրտչյանը, ով ոչ միայն երգում է, այլ նաև նկարահանվում է հեռուստասերիալներում։

Նրա կերպարը և՛ բեմում, և՛ էկրանին սիրվել է։ Նա հայտնել էր, որ առաջիկայում նոր երգի պրեմիերայով է հանդես գալու,ինչն ուրախացրել էր երկրպագուներին։

Պրեմիերան պետք է ներկայացվեր հունվարի տասնմեկին։ Սակայն, շատ անսպասելիորեն երգիչը հայտնում է, որ այն կկայանա մի քանի օրից և ներողություն է խնդրում երկրպագուներից։ Պարզվում է, որ Գևորգը հայտնվել է հիվանդանոցում։

Նա համացանցային իր օգտահաշվի պատմություններ բաժնում հիվանդանոցի միջանցքից լուսանկար է հանրայնացրել և հայտնել պրեմիերայի հետաձգման մասին։ Նա նշել է, որ պրեմիերան կլինի մի քանի օրից։

Ճիշտ է, նրա երկրպագուների շրջանում դա անհանգստություն է առաջ բերել, նրանք հատկապես անհանգստացել են սիրելի երգչի առողջական վիճակով։ «Կխնդրեմ չգրել, չզանգել։ Մի քանի օրից ես ինքս կապի դուրս կգամ»,- գրել է Գևորգ Մկրտչյանը։