Ամռանը քաղցրակերներին առաջարկում ենք փոքր-ինչ քչացնել շոկոլադը և փոխարենը պատրաստել և համտեսել քաղցրավենիք, որը պատրաստվում է 10 ր։ Եվ այսպես, կիտրոնով քաղցրավենիք 10 րոպեում։

Անհրաժեշտ է՝
Կաթսայի մեջ խառնել՝
500 մլ կաթ
1 դեղնուց
3 ճ/գ եգիպտացորենի օսլա
150գ շաքարավազ
Քերած կիտրոնի կեղև
Պատրաստի թխվածքաբլիթ

Սառը կաթը, դեղնուցը, շաքարավազը և օսլան միախառնել, կրակին վրա անդադար խառնելով եփել մինչև կհասնի եռման, այնուհետև վերցնել, հավելել կիտրոնի կեղևը և տաք վիճակում տեղափոխել բաժակների մեջ ՝ հերթականությամբ 1 շերտ թխվածքաբլիթ, 1 շերտ կրեմ։ Եվ վերջ։

Զարդարել հապալասով, ելակով, ազնվամորիով, դնել սառնարան 1-2 ժ և վայելել: Իհարկե, կարելի է կիրառել ցանկացած միրգ, հատապտուղ։ Եվ վերջ, կարելի վայելել ամամռը հենց այս քաղցրավենիքով։

Հավատացած եղեք՝ թե՛ հյուրերը, թե՛ ընտանիքի անդամները անչափ կհավանեն։ Մեկ անգամ պատրաստելուց հետո կրկին ցանկություն կունենաք պատրաստելու։