Արդեն բազմիցս խոսվել և քննարկվել է «Մեր բակը» հումորային ֆիլմի չորրորդ մասի նկարահանումների մասին։ Ֆիլմի դերասանական անձնակազմը քսանհինգ տարի անց վերադարձել է Մեր բակ։

Կարծես հին բակն է, բայց մի շարք փոփոխություններով․ փոխվել են բնակիչները, ցավոք սրտի, կան դերասաններ, ովքեր այլևս չկան, բայց հույզերն ու ապրումները նույնն են։ Հանդիսատեսը ֆիլմը հնարավորություն կունենա դիտելու աշնանը կինոթատրոնում, որտեղ շոկային իրավիճակներ են սպասվում։

Նոր ֆիլմը հնարավորություն է տվել էկրանին տեսնելու նոր, հետաքրքիր դեմքեր։ Հումորային և անչափ սպասված ֆիլմում ներգրավված է Արուս Տիգրանյանը, Մկրտիչ Արզումանյանի որդին, որն էլ ֆիլմում կերտում է հենց Մկոյի որդու կերպարը։

Նոր կերպարների շարքերը համալրել են Պոնչը, Զիրոյանը, Լիլի Մորտոն և շատ ուրիշներ։ Սոցիալական տարբեր հարթակներում հանդիպում են օգտատերերի այնպիսի գրառումներ, որոնք ցույց են տալիս հասարակության կողմից ֆիլմի անչափ սպասված լինելը։

Նկարահանող թիմը սյուժեն չի ցանկանում բացահայտել, սակայն վստահեցնում է, որ հետաքրքիր է լինելու։ Նկարահանման հրապարակից արված հետաքրքրական լուսանկարները ներկայացնոում ենք նյութին կից։