Նախընտրական քարոզարշավն ակտիվորեն շարունակվում է և Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար մրցակցությունը գնալով էլ ավելի է թեժանում։ Օր օրի նորանոր իրողություններ են բացահայտվում։ Հանրությունը շունչը պահած սպասում է նախընտրական արշավի ավարտին։

Պայքարի մեջ են քսանվեց կուսակցություններ։ Սակայն առավել թեժ պայքար է ընթանում Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, ինչպես նաև ակտիվորեն հայտնի եռյակին է մոտենում Արթուր Վանեցյանը։

Նա առաջնորդում է «Պատիվ ունեմ» դաշինքը։ Վանեցյանն իր թիմով լինում է Հանրապետության տարբեր մարզերում, քաղաքներում, գյուղերում և ունենում հանդիպումներ հասարակության տարբեր շերտերի ներկայացուվիչների հետ։

Այս օրերին համացանցում սկսել է ակտիվորեն տարածում գտնել մի տեսանյութ, որտեղ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը նախընտրական արշավի ընթացքում մի քաղաքացու հետ թեժ զրույցի է բռնվել։

Կինը Վանեցյանին հանդիմանում է՝ ասելով, որ նրան գեներալի ուսադիրներ վստահեցին, իսկ ինքը դավաճանեց։ Զրույցն ընթանում է բազմության մեջ առանձնացած մի անկյունում։ Զրույցը մանրամասնորեն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։