Սիրված երգիչ Արամեի կինը բավականին ակտիվ է համացանցային հարթակներում և հազարավոր հետևորդներ ունի, ովքեր սիրում են հաղորդակից լինել երգչի ընտանիքի կյանքի կարևորագույն իրադարձություններին։

Աննա Թովմասյանը հանրությանն է՛լ ավելի հայտնի դարձավ, քանի որ ամուսնու հետ զուգերգով հանդես եկավ։ Աննայի մոտ երգելը կարծես թե վատ չի ստացվում։ Նրանք կատարում էին հայրենասիրական երգ։ Այն նվիրված էր անմահ հերոսների հիշատակին։

Պարզվում է Աննայի և Արամեի որդին երաժշտությանը մոտ է կանգնած և սիրում է երաժշտությամբ զբաղվել։ Օրերս Աննա Թովմասյանը հպարտացել է որդով։ Նա հանրայնացրել է մի հոլովակ, որտեղ փոքրիկ տղան դաշնամուր է նավագում։

Արամեի հետևորդները հիացել են նրանով։ Հիշեցնենք, որ Արամեն և Աննան երկու երեխաների ծնողներ են և նրանց մասնակցությամբ երբեմն ջերմ դրվագներ են հանրայնացնում։

Որդու դաշնամուրային կատարումը և մի քանի այլ դրվագներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։