Առաջարկվող բաղադրատոմսը, իհսրկե, կարելի նաև ճաշակել ճաշին, սակայն այն առավել հարմար է մատուցել ընթրիքին։ Եթե աշխատանքային օրն ավարտել ես հոգնածության զգացումով և քաղցն էլ մի կողից է կեղեքում և ունես քիչ ժամանակ, ապա իմացիր՝ այս բաղադրատոմսը հենց քեզ համար է։

Անհրաժեշտ է՝
Հորթի աղացած միս — 500 գ
Չորացրած սամիթ, սև պղպեղ, սխտոր, աղ՝ ըստ ճաշակի
Սոխ — 1 հ․
Գազար — 2 հ․
Լոլիկ — 2 հ․
Դդիկ — 1 հ․
Կարտոֆիլ — 400 գ
Մաղադանոս
Բուսայուղ — 2 ճ․գ․

Եվ այսպես, աղացած մսին միացրեք համեմունքները, լավ խառնեք, ապա թաց ձեռքերով պատրաստեք կոտլետներ։

Այնուհետև գազարը կտրատել երկարությամբ, սոխը մանրացնել և բուսայուղում տապակել գազարն ու սոխը միասին, իսկ մյուս բաղադրամասերը նույնպես մանրացնել և հավելել, երբ կնկատեք սոխն արդեն թափանցիկ է դարձել։ Այստեղ կարող եք փոքր-ինչ աղ հավելել։

Լցրեք ջուր այնքան, որը հազիվ կծածկի բանջարեղենը, վրան դասավորեք կոտլետները և մոտավորապես 15 ր անց շրջեք կոտլետները։ Եփվելուց հետո մատուցեք մանրացված մաղադանոսով։