«Կացնահարել են ինձ մեքենայում քնած և շառը գցել ինձ վրա»․ Վահագն Սիմոնյան Պոնչո․ տեսանյութ


Տեղեկություն է տարածվել, որ Վահագն Սիմոնյանը՝ հանրության շրջանում առավել հայտնի Պոնչոն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։

Դերասանը պնդում է՝ «իր գլխին սարքել են», իրեն մեղադրում են խուլիգանության մեջ։ Նշում է՝ իր նկատմամբ մահափորձ են կատարել․ ցանկացել են քնած ժամանակ կացնահարել։ Վահագն Սիմոնյանի պնդմամբ այս ամենի նպատակը ընտանիքը, երեխաներին ցիրուցան անելն է, իսկ իրեն էլ սպանեն։

Պոնչոն նշում է՝ ինքն անգամ կռահում է, թե ում ձեռքի գործը կարող է դա լինել։ Հավելել է՝ 2002 թ․ քանդել են օջախը, երեխաներին ցիրուցան են արել։

Տարիներով չի տեսնում երեխաներին։ Տեսնելիս էլ՝ նրանք չեն ընդունում հորը, ասում են՝ իրենց հայրը չի ինքը և հորդորում են հեռանալ։ Ավելացրել է՝ որ դատավարությունն արդեն 6 տարի է ինչ շարունակվում է։

Ստորև ներկայացված տեսանյութում Պոնչոն մանրամասնում է իր գլխով անցածը։ Երբեմնի արտիստը այժմ այլ կյանքով է ապրում և բեմն ասես մոռացել է նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!