Ձեզ ենք ներկայացնում կարտոֆիլով կարկանդակների շատ պարզ բաղադրատոմս: Այս եղանակով պատրաստված կարկանդակները խրխրթան են և ունեն նուրբ համ:

Բաղադրիչներ՝
պանիր — 100 գրամ
կարտոֆիլ — 6 հատ
կարագ 50 գրամ
սոխ 1 հատ
սամիթ 0.5 կապ
կեֆիր 200 մլ
ձու 2 հատ
բուսայուղ 100 մլ
ալյուր 400-500 գրամ:
Պատրաստման եղանակը՝
Խաշած կարտոֆիլից պատրաստել պյուրե, ավելացնել քերած պանիր, սամիթ:

Սոխը մանր կտրատել, սոխարած անել բուսայուղով, ավելացնել պյուրեին:

Ստանալ փափուկ խմոր, բացել 5 մմ հաստությամբ, բաժակի օգնությամբ ստանալ շրջանաձև խմորներ:

Յուրաքանչյուրի մեջ դնել միջուկ և ծայրերը մատերով փակել: Տապակել բուսայուղի մեջ այնքան, որ երկու կողմերն էլ կարմրի:

Կարկանդակների պատրաստման մանրամասներն կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում՝
Բարի ախորժակ!