Կարտոֆիլով կարկանդակներն այսքան համեղ դեռ չեք փորձել․ փորձեք այս յուրահատուկ բաղադրատոմսը


Բերել ենք  ամենահամեղ կարտոֆիլով կարկանդակների բաղադրատոմսը։ Կարտոֆիլով կարկանդակները հանդիպում են գրեթե բոլոր ազգերի խոհանոցներում։ Այն իսկապես համեղ է, հագեցնող և սիրելի շատերի կողմից։

Անհրաժեշտ է՝

Խմոր`

150 մլ գոլ կաթ

150 մլ գոլ ջուր

1 հ․ ձու

1 թ/գ աղ

1 ճ/գ շաքարավազ

1 ճ/գ խմորիչ

3 ճ/գ ձեթ

500-550գ ալյուր

Միջուկ`

Եփած տրորած կարտոֆիլ, մանր կտրատած գլուխ սոխով սոխարած, աղ, պղպեղներ։ Կարող եք ավելացնել նաև թարմ կանաչի կամ չորացրած ռեհան։

Կաթը, ջուրը տաքացնել, միախառնել, միացնել շաքարավազը, խմորիչը, ալյուրը: Թողնել 15 ր: Ապա խառնել մյուս բաղադրիչները, ավելացնել ալյուր, ստանալ դժվար խառնվող, փափուկ խմոր: Դնել 40 -60 րոպեով տաք տեղ մինչ կհասունանա:

Սեղանին քսել բուսայուղ և հասունացած խմորը բաժանել հավասար գնդերի։ Դնել միջուկը, փակել և տապակել տաքացած առատ բուսայուղում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!