Կարտոֆիլը, որպես բանջարեղեն, որպես պալար, դեռ վաղ ժամանակներից հագեցրել է մարդու քաղցը և առ այսօր էլ այն կարևորագույն բանջարեղեն է համարվում և մեծաքանակ ուտեստների հիմնական բաղադրիչը հենց կարտոֆիլն է։

Հազարավորների հասնող կարտոֆիլային բաղադրատոմսերից առանձնացրել ենք այս մեկը, որն իսկապես համեղ է, հագեցնող և հավատացած եղեք, այն կհավանեն բոլորը։

Եվ այսպես, այն պատրաստելու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝
Եփած կարտոֆիլ — 500 գ
Կարագ — 30 գ
Հավկիթ — 2 հ․
Ալյուր — 130-150 գ
Նրբերշիկ — 2 հ․
Աղ, պղպեղ

Այս ոչ թանկ ուտեստը բավականին հագեցնող և անչափ համեղ է ստացվում։ Կարելի է պատրաստել մեծ քանակով, քանի որ դրանք հաջոևդող օրերին չեն կորցնում իրենց համը և թարմությունը։ Խաշած կարտոֆիլներն անհրաժեշտ է վերածել խյուսի՝ միացնելով ալյուրը, կարագը, հավկիթը։

Հավելել նաև աղ և պղպեղ, ապա քերիչով անցկացված նրբերշիկը։ Պատրաստման այլ մանրամասներին ծանոթացեք վարը կցված տեսանյութում։