«Կարոտել եմ շատ․․․»․ Գրիգոր Դանիելյանի հուզիչ գրառումը, որը հուզել էր նաև հետևորդներին


Գրիգոր Դանիելյանը համացանցային հարթակներում պահպանում է ակտիվությունը։ Նա այս շրջանում բավականին զբաղված է․ նրանք նոր հումորային հեռուստապատում են ներկայացրել։

Այն բավականին դրական արձագանքների է արժանացել։ Դերասան, հումորիստ և նաև սցենարիստը անցյալ տարի կորցրել էր հայրիկին, ում հետ յուրահատուկ կապվածություն ուներ։ Երեկ դերասանը հայրիկին նվիրված մի հրապարակմամբ է հանդես եկել, որը հուզել է նաև նրա հետևորդներին։

Հրապարակումը հայրիկի ծննդյան օրվա առիթով էր։ Գրիգորը հանրայնացրել է հայրիկի լուսանկարը, որին կից գրել է․ «Այսօր հայրս կդառնար 71 տարեկան։ Շնորհավոր ծնունդդ․ պապ ջան, կարոտել եմ շատ»։

Դերասանը հարցազրույներից մեկում անկեղծացել էր և պատմել իր ընտանեկան կյանքից, նշել, որ մայրը վաղ է հեռացել կյանքից և իրեն մեծացրել է հոր երկրորդ կինը, ում Գրիգորը մայրիկ է անվանել։

Հարցազրույցի ժամանակ դերասանը հուզվել էր, սակայն հաղթահարել էր այն և խոսել իր կազմած ընտանիքից և իր երջանկությունից։


Понравилась статья? Поделиться с друзьями: