«Կարող է չգիտեք, ասեմ․․․»․ Անիտա Հախվերդյանի գրառումը, որտեղ հաղորդավարուհին Ալիևին առաջարկել է կախվել


Անիտա Հախվերդյանը, ով մշտապես Արցախի վերաբերյալ իր խոր մտահոգություններն է  հայտնում և կիսվում  հանրության հետ համացանցային  հարթակում, այս անգամ կրկին մեր երկրորդ հայրենիքի վերաբերյալ անհանգիստ գրառում է կատարել՝ հավելելո դրան ոգևորիչ նոտաներ։

Հաղորդավարուհին նշում է Արցախում առկա խնդիրները և հավելում, որ մեր երգչուհիներից Սոնա Շիրոյանը այսօր կերգի արցախահայության համար, իսկ Ալիևին առաջարկել է կախվել, քանզի հայի ոգին չկոտրվող տեսակ է՝ անկախ  հանգամանքներից։

Անիտան մասնավորապես գրել է․ «Կարող է չգիտեք, ասեմ. երեկ ամբողջ Արցախը հոսանքազրկված էր՝ համակ մթության մեջ էր:

Երեկոյան 9-ին վերականգնեցին: Ամռանը ջուր չկար, հիմա չկա գազ: Սահմանի ահագին երկայնքով մեղմ ասած՝ անհանգիստ է:

Ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ պահելու գերնպատակը պարզ է՝ վախեցնել, թուլացնել, հայաթափել: Երեկ մեր հիանալի երգչուհիներից մեկը՝ Սոնա Շիրոյանը, ժամանել է Արցախ, որ էսօր երգի: Ալիև, կախվի՛»։


Понравилась статья? Поделиться с друзьями: