«Կարող  եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը բացվելու է և դրանում ոչ ոք թող չկասկածի»․ Իլհամ Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելություն էր կատարել Նախչիվան և շրջել երկաթուղային կայարաններում և Ելույթում խոսել «Զանգեզուրի միջանցք» հասկացությունից, Զանգիլանն ու Նախչիվանը իրարից բաժանող Զանգեզուրի քառասուն կմ-ոց միջանցքի մասին։

Միջանցքի բացումը համարում է անհրաժեշտություն և պարտադիր։ Այնուհետև անդրադարձ կատարելով Հայաստանի տարածքում գտնվող մասին, ասել է՝ գոյություն չունի Հայաստանի երկաթուղի հասկացություն, որովհետև ՌԴ երկաթուղիները տիրապետում են Հայաստանի երկաթուղիներին։

Եվ դա հիմք է, որ ադրբեջանական կողմը քննարկումները շարունակի ռուսական կողմի հետ։ Ալիևը նշել է, որ հարցը ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

Ադրբեջանի նախագահը նաև ասել է , որ հայտարարության ամրագրումից հետո 3 երկրների փոխվարչապետերը լուրջ քայլեր են կատարել հարցի իրագործման հասնելու համար։ «Վստահաբար ասում եմ, որ միջանցքը բացվելու է և դրանում ոչ ոք կասկած չունենա»,- ասել է Ալիևը։

Ալիևի նմանօրինակ հայտարարությունները բազմաթիվ են և յուրաքանչյուր առիթ հակառակորդ երկրի նախագահը բաց չի թողնում ուժի կիրառման վերաբերյալ հայտարարություններով երևան գալ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!