«Կարող եմ ապրել առանց երեխաներիս‎, բայց չեմ կարող ապրել առանց ամուսնուս․․․»․ Լիլիթ Մուրադյանն ամուսնական հարաբերությունների մասին‎‎ արժեքավոր խորհուրդներ է տվել


Լիլիթ Մուրադյանը համացանցային իր հարթակում հաճախ է անդրադառնում կենցաղային թեմաների, որոնք անչափ հետաքրքրում են նրա հետևորդներին։ Այս անգամ հաղորդավարուհին կրկին խոսել է այդ թեմայով և արծարծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ տուն, կենցաղ, վարկեր, երեխաներ և այլն։

Լիլիթը նշում է,որ այս տարածված խնդրներից տուժում են ամուսինների հարաբերությունները։ Նա վստահեցնում է, որ ամուսնական հարաբերություններում ամենկարևորը ընկերությունն է, քանի որ կարծում է, որ հենց ընկերներ լինելն է օգնում միմյանց չկորցնել։

Կենցաղը կարող է սպանել անգամ ամենամեծ սերը։ Լիլիթ Մուրադյանն առանձնացրել է այն հանգամանքը, որ շատ զույգեր են շարունակում ապրելը հանուն երեխաների, ինչն իր համար անհասկանալի և անընդունելի է։

Նա հավելել է, որ երբ երեխաները մեծանան, կայանան, ինքը կկարողանա ապրել առանց երեխաների, սակայն առանց ամուսնու երբեք չի կարողանա, քանի որ վերջինս ուղեկից է ողջ կյանքի համար։

Գրառման ավարտին հաղորդավարուհին խորհուրդ է տվել շատ զրուցել ամուսնու հետ, նրա հետ քննարկել ամեն մանրուք, կիսվել։ Գտնում է, որ ներսում պահելը հեռվացնում է միմյանցից ամուսիններին։


Понравилась статья? Поделиться с друзьями: