Տարբեր երկրների խոհանոցից համտեսում կատարելը միշտ էլ հաճելի է և լի նոր բացահյժայտումներով։ Հայերը շատ են հավանում արաբական խոհանոցի որոշ ուտեստներ և վերջին տարիներին դրանցից շատերը սահուն մտել են հայկական խոհանոց և դարձել շատերի սիրելի ուտեստները։

Ներկայացնում են Կարմիր պղպեղով հումմուս։ Հումմուսն ի սկզբանե համարվում է պաղեստինյան խոհանոցային ուտեստ։ Այն օգտակար է և շատ համեղ։ Հումմուսն իրենից ներկայացնում է սիսեռի պյուրե։ Ներկայացնում ենք հումմուսի բաղադրատոմս, որը կարմիր պղպեղով է։

Անհրաժեշտ է՝
2-3միջին չափսի կարմիր պղպեղ
Ֆետա պանիր
Սամիթ
Համեմ
Աղ
Սև պղպեղ
Ձիթայուղ

Բաղադրամասերը վերցրեք այնքան, որքան կցանկանաք։ Բոլոր բաղադրիչները հարում եք մինչև միասեռ դառնալը և մատուցում չորահացուկներով։

Պղպեղներն անհրաժեշտ է խորովել, կեղևահանել, ապա օգտագործել։ Անսահման համեղ նախուտեստ է ստացվում։ Կարող եք մատուցել նաև պաստաների և բրնձի հետ, շատ համեղ է ստացվում։