Փոքրիկ Միլան շարունակում է զվարճացնել օգտատերերին։ Արդեն վաղուց մայրիկի բոլոր երկրպագուները տարվել են սիրելի երգչուհու դստեր տեսանյութերով և լուսանկարներով։

Նրանք գովեստի և հիցական խոսքերով են ողողում Միլայի համացանցային հարթակը։ Միլան չի խուսափում տեսախցիկից և դրսևորում է արտիստիկ պահվածք, ինչն էլ այդքան հավանել են հետևորդները։

Միլան մե՛կ բնակարանն է մաքրում, մե՛կ բողոքում է մայրիկից, որ թափթփում է տունը, մե՛կ շպարում է մայրիկին և այդ ամենը համեմված իր զվարճալի խոսքով։ Այս անգամ Միլան հեքիաթ է պատմել։ Կարմիր գլխակը նա յուրովի է ներկայացրել։ Այնտեղ հերոսներ, կերպարներ է հավելել փոքրիկը։

Օրինակ՝ հենց հայրիկն է կրակում գայլին և գայլի փորից դուրս է գալիս ոչ թե կարմիր, այլ կապույտ գլխարկը։ Միլան հեքիաթը պատմում է երգչուհի մայրիկի հարցերին պատասխանելով։

Իսկ Միլայի՝ սեփական սյուժեով նեկայացված հայտնի Կարմիր գլխարկ հեքիաթը կարող եք դիտել վարը ներկայացված տեսայութում։