«Կարճատև զբոսանք Երևանով»․ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Հյուսիսային պողոտայում․ տեսանյութ


Նիկոլ Փաշինյանը, ով մինչ վարչապետ ընտրվել մշտապես պնդում էր, որ պետության ղեկավարը պետք է հնարավորինս հասանելի և ժողովրդավար լինի, փորձում է ամեն կերպ պահպանել իր ժողովրդավար կերպարը և հասանելի մնալ հանրությանը։

Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան զբոսնել է Երևանում։ Նա մի հոլովակ է ներկայացրել համացանցային իր տիրույթում, որտեղ երևում է, թե Հայաստանի ղեկավարն ինչպես է զբոսնում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

Զբոսանքի ընթացքում ՀՀ Վարչապետը զրուցել է քաղաքացիների հետ և լուսանկարվել։

Հոլովակում երևում է նաև, որ Վարչապետը մոտենում է և դրամ տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր փողոցում նվագում և այդ կերպ փորձում են գումար վաստակել։ Հոլովակին կից Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Կարճատև զբոսանք Երևանով»։

Նրանք զբոսնել են Հյուսիսային պողոտայով։ Տեսանյութում նաև լսելի է՝ ինչպես է քաղաքացիներից մեկը վարչապետի հասցեին բղավում՝ դավաճան։ Տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: