Երեկ Սյունիքում և Վարդենիսում տեղի ունեցած լարվածությունը անհանգստություն է պատճառել բոլորին։ Տարածված լուրերի հետքերով շարժվել է նկարիչ, դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինը՝ Կարեն Արայանը։ Կարենն, ինչպես հայտնի է հիմնել է «Լույսի բանակ» կուսակցությունը։

Ուշ երեկոյան Կարեն Արայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է իրավիճակի մասին։ Կարենի խոսքով այդ պահին հարաբերական անդորր է տիրել Սյունիքում, սակայն լարվածություն, այնուամենայնիվ, կա։

Նույնպիսի լարված իրավիճակ է Վարդենիսում։ Կարենը նշում է, որ յուրաքանչյուր պահի իրավիճակը կարող է ունենալ ինչպես ոչ դրական, այնպես էլ դրական զարգացումներ։

Արայանը նշել է, որ ինքը մեկ օրում հասցրել է լինել Սյունիքում, Երևանում և Վարդենիսում։ Շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր միացել են իր բանակին, ապա կոչ է արել միանալ և տեր լինել երկրին։

Հայտնել է, որ եթերն ավարտելուց անմիջապես հետո կբարձրանան դիրքեր և կլինեն սահմանապահների կողքին։ Տեսանյոյւթը՝ կից։