«Կարենս, իմ թանկ եղբայր, իմ կյանք, ծնունդդ շնորհավոր»․ Լիլիթ Կարապետյանը եղբոր արխիվային լուսանկարներն է հրապարակել


Լիլիթ Կարապետյանին տարիներ առաջ գրեթե միշտ կարելի էր տեսնել եղբոր՝ Կարեն Կարապետյանի հետ։ Ցավոք սրտի, եղբայրը՝ Կարենը, երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ։

Լիլիթի հոգու ցավը, մեծ վիշտը այսօր էլ թարմ է ու ամեն բան հիշեցնում է նրան՝ Կարենին։ Հարցազրույցներից մեկում երգչուհին եղբոր մասին խոսելիս՝ ասել է․ «Մինչեւ 2000 թ․ նա և՛ երգերիս հեղինակն էր, և՛գործիքավորողը, և՛ թիկունքս:

Ոչ մի բանից տեղյակ չէի: Նրա մահվանից հետո այդ մեծ վիշտը սրտումս դեռ պետք է կարողանայի ինձ վերագտնել: Այդ ժամանակ ավելի առաջ գնալուս համար շատացան հովանավորների` հետին մտքով առաջարկները:

Նրանց հետաքրքրողը, երգը չէր… Եթե թույլ ես գտնվում, ընկնում ես այդ հոսքի մեջ, եթե ոչ, շատ դժվար է լինում…»։ Լիլիթը համացանցային հարթակում հանրայնացրել է եղբոր լուսանկարները։

Այսօր եղբոր ծննդյան օրն էր։ Հանրայնացրած կադրերին կից երգչուհին գրել է․ «Կարենս, իմ թանկ եղբայր, իմ համեստ, մաքուր, սիրուն, անթերի, իմ կյանք, ծնունդդ շնորհավոր»։


Понравилась статья? Поделиться с друзьями: