Օրերս համացնացային հայկական տիրույթում լայն տարածում էր գտել մի տեսանյութ, որը Կարգին հաղորդման մի հատված էր և տվյալ դրվագում ներկայացած կերպարը նշում էին, որ Ալեն Սիմոնյանն է։

Տեսանյութի տարածումով փորձում էին ցույց տալ, որ ԱԺ նախագահը ժամանակին խաղացել է Հայկ Մարությանի հետ և վերջինիս հետ դերեր կիսել։

Սակայն ավելի ուշ այլ օգտատերերի կողմից նշվեց, որ կերպարը կերտել է ոչ թե Ալեն Սիմոնյանը, այլ Ռաֆայել Երանոսյանը։

Դա հավաստի աղբյուրից ճշտելու համար մեծ թվով մարդիկ փորձել են կապնվել Ռաֆայել Երանոսյանի հետ, ինչից ի վերջո հոգնած՝ Ռաֆոն հրապարակում է կատարել և հաստատել, որ դա ինքն է և խնդրել դադարեցնել բոլոր տեսակի զանգերն ու նամակները։

Դերասանը մասնավորապես գրել է․ «Ժողովո՛ւրդ, հա՛, ես եմ: Էլ մի գրեք, մի զանգեք ու գրազ մի եկեք»։ Իսկ վերոնշյալ տեսանյութն, որն այդչափ քննարկումների տեղիք էր տվել և տարածում գտել, դիտեք վարը։