«Կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան»․Վլադիմիր Վարդանյանը անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին․ տեսանյութ


Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում ելույթ է ունեցել և հակադարձել Արման Բաբաջանյանին։ Նա իր խոսքում նշել է, որ այս իշխանության ուժը չի ասելու դատարանին՝ ինչ անի։ Վարդանյանը մի հարցում համաձայնել է Բաբաջանյանի հետ, այն է, որ դատարանը անկախ է որևէ տեսակի էքստերնալ միջամտությունից։

«Իսկ ինչ վերաբերում է կարողանալ — չկարողանալ այլ հարցերում՝  կասկածող եմ ման գալիս, պարոն Բաբաջանյան»,-  դիմելով  պատգամավորին՝ ասել է Վլադիմիր Վարդանյանը։

Քաղաքական գործիչը կողմ է դատական բարեփոխումներին, սակայն դրանք չպետք է լինեն մեկ, երկու, երեք բարեփոխումներ, այլ՝ պեռմանենտ բարեփոխումներ։ Նշել է, որ բոլորն էլ լավ գիտեն իր մոտեցումը դատական իշխանությունում  պատահական տարրերի հարցում։

«Էդ մարդիկ ոնց պատահական հայտվել են դատական համակարգում, այդպես էլ շատ արագ պետք է ազատեն դատական համակարգը»,- ասել է Վարդանյանը։ Ելույթի ավարտին հստակ կանոն է առաջարկել, ըստ որի՝ նա համաձայն է ցանկացած եղանակով մաքրել դատական իշխանությունը, որի համար հստակ  կետեր է առաջադրել։

Դրանք են՝ արդյունավետ, իրավական, համահունչ միջազգային չափորոշիչներին և  ապացուցեն, որ ՀՀ-ն իրավական երկիր է։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!