Կառավարությունը հաստատեց այն տնտեսվարողների ցանկը, որոնց օժանդակություն կցուցաբերի


Կառավարության այսօրվա նիստի քննարկումների արդյունքում ընդունվել է տնտեսվարողների այն ցանկը, ովքեր իրավասու են օգտվել պետության տրամադրած ֆինանսական աջակցության:

Ըստ Կառավարության սոցցանցային հրապարակած գրառման տրամադրվող օժանդակությունից կարող են օգտվել հիմնականում այնպիսի ընտանիքներ, ովքեր անչափահաս երեխաներ են մեծացնում և արտակարգ դրություն հայտարարվելուց հետո՝ մարտի 15-ից ի վեր զրկվել են իրենց գրանցված աշխատանքից, դարձել են գործազուրկ և մինչ այժմ նոր աշխատանք դեռ չեն գտել:

Եթե ընտանիքում կա վերջերս աշխատանքից ազատված երկու կամ նույնիսկ մեկ ծնող, նրանց պետությունը կտրամադրի միանվագ գումար: Միանվագ դրամական օժանդակություն կտրամադրվի նաև միայնակ ծնողներին, ովքեր կրկին աշխատանքից զրկվել են նշյալ ժամանակահատվածում:

Որոշակի օժանդակություն է սահմանվել նաև որոշ տնտեսվարողների, ովքեր այս ընթացքում իրավիճակով պայմանավորված կորուստներ են ունեցել:

Օժանդակության համար սահմանված տնտեսվարողների ցանկը և կարգավիճակը մանրամասնորեն ներկայացված է Կառավարության պաշտոնական սոցցանցային էջի պաշտոնական գրառման մեջ, որը մենք ներկայացնում ենք ստորև:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!