Վարդուհի Վարդանյանի որդուն՝ Ռուբենին, ճանաչում են գրեթե բոլորը։ Նրան հանրությունը դեռ փոքրուց է ճանաչում և բոլորը լավ գիտեին փոքրիկ Ռուբուշին։

Այդպես նրան անվանում էր մայրիկը, մայրիկի ընկերները։ Այսօր նա արդեն ընտանիք է կազմել և մի հրաշալի դստրիկի հայրիկ է։

Դստերը Ռուբենն անվանել է Վարդուհի՝ ի պատիվ մայրիկի։ Հանրությունը լավ է հիշում Վարդուհուն և ուշի ուշով հետևում է մի քանի ամսական Վարդուհու կյանքի դեռևս փոքրիկ քայլերի ընթացքին։

Ռուբենի կինը՝ Մերի Ղազարյանը, ակտիվ է համացանցանցային տիրույթում և սիրով է հետևորդներին ներկայացնում իրենց կյանքի անցուդարձից մանրամասներ։

Փոքրիկն արդեն չորս ամսական է և չորս ամիս է ինչ մայրիկին ու հայրիկին անասելի մեծ երջանկություն է բերել։ Զույգը որոշել է վերջապես ցույց տալ դստեր ամբողջական լուսանկարը։

Լուսանկարում երևում է, որ փոքրիկ Վարդուհին նման է հայրիկին և լուսահոգի տատիկին։ Մանրամասները՝ տեսանյութում։