Կապանի համայնքապետը քարտեզի վրա ներկայացնում է, թե Փելա սարում ինչ է կատարվել․ տեսանյութ


Համացացային հարթակներում քննարկումներ են ընթանում այն  մասին, որ Փելա անունը կրող սարի հատվածում դիրքային փոփոխություններ են կատարվել։

Այդ քննարկումները գնալով զարգանում են։ Եվ ահա Կապանի համայնքապետը որոշել է հուզող բոլոր  հարցերին տալ պատասխաններ։  Նա քարտեզի վրա մանրակրկիտ բացատրել է, թե ինչ է կատարվել Փելա սարում։ Եվ  այսպես, համայնքապետի խոսքով՝ Փայլասարը իրենից ներկայացնում է լեռնաշղթա։

Այդ հատվածում տեղակայված են ինչպես ադրբեջանական զորքեր, այնպես էլ ռուս խաղաղապահներ։ Կապանի համայնքապետը նշել է, որ տարածքում կան մի շարք կարևոր նշանակության բարձունքներ։ Բարձունքներից մեկը ռուս խաղաղապահ զորքեր չլինելու պատճառով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Ադրբեջանական և հայկական որևիցե դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ Դրանք ամբողջական տարածքային փոփոխությունններ են, այլ ոչ՝ դիրքային։ 90-ականներին հենց այդ տարածքից էին հրետանակոծվում հայկական բնակավայրերը, նաև Կապան քաղաքը»,-  իր  խոսքում հայտարարել է համայնքապետը։

Համայնքապետի մանրակրկիտ բացատրական խոսքը  դիտեք վարը  ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!