«Կան մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել և իրենց կյանքն անցել են մուտիլովկաներով»․ Սեյրան Օհանյան․ տեսանյութ


Նախընտրական արշավը շարունակվում և այդ ճանապարհին ելույթներով են հանդես գալիս մարդիկ, ովքեր ներառված չեն ցուցակներում, բայց շարունակ խոսում և վերլուծում են իրադարձությունները։

Նախկինում Պն նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է Փաշինյանի այն խոսքին, որ նախկինում զինվորները պատերը ճանկռտելով գնացել են կոնֆետի ետևից։ Օհանյանն ասել է, որ նման կերպ արտահայտվող անձիք ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեն բանակի մասին։

«Կան մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել և ամբողջ կյանքում ինչ-որ տարբեր գործերի մակերեսին պառկած են անցկացրել կյանքը և լիքը «մուտիլովկաներով»․․․Բանակը երբեք սոված չի եղել»,- նշել է Օհանյանը։

Ընդգծել է՝ բանակի կողքին կանգնած է նաև ծնողը, ով մշտապես իր երեխայի կողքին է։ ՊՆ նախկին նախարարը նաև նկատել է՝ համեմատություներ են տարվում նախկին և այսօրվա բանակների միջև։ Եվ այսօրվա տվյալների տոկոսային աճերը զարմացնող են և անհասկանալի։ Ենթադրում է, որ դա ժողովրդին մանիպուլացնելու մի նոր ձև է։ Մանրամասն՝ կից տեսանյութում։

Հանրության շրջանում Սեյրան Օհանյանի խոսքը իրարամերժ քննադատությունների է արժանացել։ Ոմանք շարունակում են պնդել, որ նախկին նախարարը ստում է, իսկ ոմանք էլ համաձայնել են և շեշտել՝ ամեն բա ն չափազանցեցված է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!