Կանաչ ոլոռով և գազարով աղցան․ նուրբ, հագեցած և ընդգծված համ


Աղցանները լրացնում են ցանկացած հիմնական ուտեստին, հարուստ են վիտամիններով և, առհասարակ, հաճելի  և օգտակար է սնվել դրանցով։ Կներկայացնենք մի բաղադրատոմս, որը դժվար չէ պատրաստել․ թե՛ ժամանակի առումով և թե՛ գործընթացի։ Այն պարզ է ինչպես որ իր անվանումը՝ Կանաչ ոլոռով և գազարով աղցան։

Անհրաժեշտ է՝

400 գ սառեցրած կանաչ ոլոռ

5-6 հ․ գազար

1/2 բաժակ ջուր

1,5 ճ․գ․ խնձորի քացախ

Աղ, պղպեղ

1 փունջ թարմ համեմ

3 կանաչ սոխ

1/2 բ թթվասեր կամ քամած մածուն

Ինչպես նկատեցիք նախատեսված են պարզ բաղադրիչներ։ Իհարկե կարելի օգտագործել պահածոյացված ոլոռ, սակայն այդպես չեք ստանա այն համը, որը կունենաք սառեցված ոլոռի դեպքում։

Եվ այսպես, սառեցված ոլոռի վրա լցրեք եռման ջուր և դրեք մի կողմ։ Այդ ընթացքում քերած գազարի վրա լցրեք ջուր, քացախ, աղ, պղպեղ․ ապա մի քանի րոպե տապակեք քիչ բուսայուղում։

Այնուհետև ոլոռը քամեք ջրից և համեմված, տապակված գազարը միացրեք ոլոռին, հավելեք մանրացված համեմը և կանաչ սոխը, քամած մածունը։ Վերջ, կարող եք վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!