Ինչպես արդեն հայտնի է հանրությանը՝ լույս աշխարհ է եկել հերոս Մխիթար Գալեյանի եղբայրը։ Փոքրիկը մի քանի շաբաթական է և եկել է ընտանիքին լույս ևնոր հույս հաղորդելու համար։

Նրան շնորհել են Մխիթար անունհ՝ ի պատիվ հերոս եղբոր՝ Մխիթար Գալեյանի։ Ծնողները նշում են,որ փոքրիկ Մխիթարն աչափ նման է եղբորը, ով ընկավ, որ փորիկն ապրի, իսկ փոքրիկն էլ իր հերթին ծնվեց, որ ապրեցնի հերոս եղբորը։

Եվ ի վ երջո կարող ենք ասել, որ երկու եղբայրներն էլ ապրեցնող են և ասես հատուկ առաքելությամբ են եկել երկիր։ Փոքրիկ Մխիթարը ժպիտ է բերել հերոսի մոր դեմքին։ Նա սկսել է հասկանալ իր կյանքի իմաստը։ Ծնողներն ուրախեն ևւ տխուր։

Փոքրիկի մեջ նրանք կորցրած որդուն են տեսնում։ Կանաչաչյա փոքրիկ Մխիթարը երջանկություն է բերել լույսը մարած օջախին։

Մայրիկը, հայրիկը և հոգատար քույրիկը ապրում են նրանով և շնորհակալ լինում Աստծուն նման պարգևի համար։ Ցանկանում ենք, որ փոքրիկը խաղաղ երկնքի տակ մեծանա։