Կաղամբով և ծովախեցգետնի ձողիկներով թեթև աղցան, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի


Թեթև, հեշտ պատրաստվող և անչափ համեղ աղցանի բաղադրատոմս ենք բերել, որը մանրամասնորեն սիրով կներկայացնենք ձեզ։ Պատրաստեք և վայելեք ինչպես ճաշին, այնպես էլ ընթրիքին։

Հավատացած եղեք, որ այն կհավանեն շատերը։ Կարելի է համադրել կարտոֆիլային, փլավային և այլ տարատեսակ հմնական ուտեստների հետ։ Կաղամբով և ծովախեցգետնի ձողիկներով թեթև աղցանը անտարբեր չի թողնի ոչ ոքի։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

500 գ կաղամբ

2-3 հ․ վարունգ

400 գ պահածոյացված եգիպտացորեն

200 գ ծովախեցգետնի ձողիկներ

Աղ, սև պղպեղ (սև պղպեղն այս աղցանի մեջ պարտադիր բաղադրիչ է)

Թթվասեր+մայոնեզ

Կաղամբը բարակ կտրատել և աղով մի քիչ տրորել: Ավելացնել մյուս բաղադրիչները ու համեղագույն աղցանը պատրաստ է: Ինչպես նկատեցիք այն պատրաստվում է րոպեների ընթացքում։

Հարմար է ինչպես անսպասելի հյուրեր ունենալու դեպքում, այնպես էլ աշխատանքային ծանր ու հոգնած ավարտին արագ պատարաստելու համար։ Պատրաստեք և վայելեք։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։


Понравилась статья? Поделиться с друзьями: