Կաղամբով ջեռեփուկ․ անչափ համեղ և հագեցնող ուտեստ


Ընթրիքի սեղանը լրացրեք անմահական ջեռեփուկով, որը կհավանեն բոլորը։ Ջեռեփուկը պատրաստման հեշտ պրոցես ունի, բաղադրամսերն էլ անչափ պարզ և հասարակ են։

Անհրաժեշտ է՝

Խմորի համար՝

Տաք կաթ — 400 գ

Խմորիչ — 10 գ

Շաքարավազ — 2 թ․գ․

Աղ — 1 թ․գ․

Հավկիթ — 2 հ․

Կարագ — 60 գ

Ալյուր — 700-800 գ

Միջուկ՝

Կաղամբ — միջին չափի

Սխտոր — 1-2 ատամիկ

Սոխ — 1 հ․

Տոմատ — 2 ճ․գ․

Կարագ — 30 գ

Աղ և կարմիր պղպեղ

Ջուր — 100 մլ

Կարագի մեջ սոխը և սխտորը կարմրացնել, ապա միացնել մանրացված կաղամբը, ջուրը և տոմատը, խառնել, փակ կափարիչով եփել մինչ ամբողջ հեղուկը կգոլորշիանա, որից հետո համեմել, խառնել և թողնել մինչ կսառի։ Խմոր․ տաք կաթի մեջ լցնել խմորիչը, շաքարավազը, միախառնել և թողնել 15 ր։ Միացնել աղը, հավկիթը, հալեցված կարագ, մաղել ալյուրը, հունցել և ստանալ փափուկ խմոր։

1 ժամ թողնել հասունանա։ Հասունանալուց հետո բաժանել 2 մասի։ Առաջին մասը բացել գրտնակով՝ ոչ շատ բարակ, դնել յուղաթղթի վրա։ Մյուս մասը գրտնակել ավելի բարակ և կտրատելով ստանալ զոլեր։

Հաստ խմորի վրա փռել միջուկը, վրան կտորներով կարագ շարել․ ապա խմորե զոլերը մեկի մյուսի մեջ անցկացնելով՝ ձևավորել ջեռեփուկը։ Վրան պատել հարած հավկիթով և թխել 35 ր 180 աստիճան ջեռոցում։


Понравилась статья? Поделиться с друзьями: