Կաթնաշոռով վարենիկներ․ հեշտ, արագ և ընդամենը մի քանի բաղադրիչ


Կան ուտեստներ, որոնք մանկության տարիներին սիրելի չէին, բայց ժամանակն անցնում է և դրանք սիրելի են դառնում և իրենց համով ու բույրով տանում մանկության գիրկը։

Ներկայացնում ենք մի  բաղադրատոմս, որը շատերը չեն սիրել մանկության տարիներին։ Կաթնաշոռով վարենիկներ։ Դրանք անչափ հեշտ են պատրաստվում և շատ քիչ բաղադրամասեր պահանջում՝

Միջուկ՝ 300գ կաթնաշոռ ,1 ձու, աղ

Խմոր՝

▪️1 հավկիթ

▪️400 մլ գոլ ջուր

▪️1 թ/գ աղ

▪️Ալյուր այնքան, որքան կպահանջվի. պետք է ստանանք փափուկ, բայց ձեռքերին, սեղանին չկպչող խմոր:

Թասի մեջ խառնել ձուն, գոլ ջուրը, աղը և քիչ-քիչ լցնել ալյուրը: Երբ գդալով արդեն դժվարանա խառնելը, դատարկել սեղանին ու սեղանի վրա ալյուր ցանելով՝ հունցել 10-15 ր: Հունցել այնքան, որ խմորը առանց ալյուր ցանելու չկպչի ձեռքերին կամ սեղանին:

Դանակով կտրել, եթե անցքեր նկատեք խմորի մեջ ուրեմն արդեն պատրաստ է: Բաժանել 3-4 գնդի, թողնել 20 ր հանգստանա: Վարենիկները եփել աղաջրի մեջ, մատուցել թթվասերով։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։


Понравилась статья? Поделиться с друзьями: