Կաթնաշոռով թխվածքաբլիթներ, որոնք անչափ համեղ են և փխրուն


Բոլորիս էլ հաճելի է երեկոները հավաքվել ընտանիքի, ընկերների հետ և հաճելի մարդկանց հետ և անցկացնել մեր ժամանակը, որի ընթացքում առավել հաճելի է, երբ փոքրիկ , բայց անչափ համեղ քաղցրեղեն ենք ունենում։

Ահա այդպիսի հետաքրքիր և ընկերական հաճելի երեկոները լցնելու և գունավորելու համար պատրաստեք համով և հեշտ պատրաստման գործընթացով թխվածքաբլիթներ։ Այս թխվածքաբլիթները բացի համեղ լինելուց, նաև շատ օգտակար են և կարելի նաև տալ փոքրիկներին։

Անհրաժեշտ է՝

Հավկիթ — 1 հ․

Շաքարավազ — 5 ճ․գ․

Աղ — 1 պտղունց

Թթվասեր — 3 ճ․գ․

Կաթնաշոռ — 180 գ

Սոդա — 1 թ․գ․

Վանիլին — 1 պտղունց

Բուսայուղ — 1 ճ․գ․

Ալյուր — 180 գ

Չամիչ՝ ըստ ճաշակի (կարելի է և չավելացնել)

Հավկիթը շաքարավազի և աղի հետ հարել և լավ միախառնել, այնուհետև ավելացնել մյուս բոլոր բաղադրիչները, լավ խառնել, ավելացնել չամիչ կամ չորացրած այլ մրգեր կամ չավելացնել առհասարակ։

Տապակին փռել յուղաթուղթ, ձեռքերը թեթև բուսայուղ կամ ջուր քսել և թխուկներին տալ նմանատիպ տեսք, ինչպես պատկերված է լուսանկարում։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 15 րոպե՝ մինչ կարմրելը։


Понравилась статья? Поделиться с друзьями: