Համեղ, փափուկ և նուրբ պիրոգ ստանալու համար ձեզ շատ ժամանակ անհրաժեշտ չի լինի։ Փորձեք և կունենաք ոչ միայն համեղ, այլ նաև անչափ գեղեցիկ քաղցրեղեն, որը կզարդարի ձեր սուրճի սեղանը։ Եթե նույնիսկ կաթնաշոռ չեք սիրում, ապա այս կերպ հավատացեք՝ կհավանեք։

Անհրաժեշտ է՝
Տաք կաթ — 150 մլ
Խմորիչ — 1 թ․գ․
Շաքարավազ — 70 գ
Աղ -1/2 թ․գ․
Հավկիթ — 1 հ․
Կարագ — 40 գ
Վանիլին — 1/2 թ․գ․
Ալյուր — 400 գ
Միջուկ՝
Կաթնաշոռ — 200 գ
Շաքարավազ — 70 գ
Թթվասեր — 90 գ
Հավկիթ — 1 հ․

Տաք կաթի մեջ լցրեք շաքարավազի ընդհանուր քանակից երկու ճ․գ․, խմորիչը, մի քանի գդալ ալյուր, լավ խառնում եք, այնուհետև հերթով միացնում մնացած բաղադրամասերը։

Հունցել խմոր և թողել 1,5 ժամ հասունանա։ Այդ ընթացքում միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրամասերը միացրեք իրար, լավ խառնեք։ Խմորը գրտնակով բացեք, մեծ ափսեի օգնությամբ ստացեք շրջան, ապա շրջանի շուրջը դանակով զոլեր ստացեք։ Զոլերը խաչուփաչ ձևով դեպի ներս միացրեք իրար և այդպես թողեք 30ր։

Ապա միջուկը լցրեք մեջտեղի հատվածում, խմորը պատեք հարած հավկիթով և Թխեք 180 աստիճան տաք ջեռոցում՝ 35 ր։ Զարդարեք թարմ հատապտուղներով։ Բարի ախորժակ։