Կադրեր, թե ինչպես են անօդաչու թռչող սարքերը հարվածում հայկական դիրքերին․ տեսանյութ


Ինչպես հայկական սոցտիրույթում, այնպես էլ ադրբեջանական սոցհարթակներում բախումներից անմիջապես հետո սկսվում են տարածվել կադրեր, որոնք ցույց են տալիս թե ինչպես են ընթացել այս կամ այն բախումը և ինչպիսի իրավիճակ է սահմանին տիրել և շարունակում տիրել։

Ադրբեջանը մշտապես աչքի է ընկնում իր ագրեսիվ քաղաքականությամբ և ագրեսիվ մոտեցմամբ։ Այս անգամ էլ բացառություն չի եղել և ահա Ադրբեջանն առաջին կադրերն է հանրայնացրել, թե ինչպես են խոցվել հայկական մի քանի դիրքեր։

Նրանք կրկին կիրառել են անօդաչու սարքեր։ Ադրբեջանական լրատվականները մեկը մյուսից ետևից շտապում են տարածել  այդ կադրերը և ցույց տալ սեփական բանակի ուժը։

Ակնհայտ է, որ թշնամական երկրի բանակի ուժը ԱԹՍ-ն է, իսկ հայկական կողմը հենված է միայն ու միայն իր հայորդու բազկի ուժին, որն անսասան է։ Խաղաղություն ենք մաղթում աշխարհին, որն այս պահին առաջնային է դարձել։

Տեսանյութը ներկայացնում ենք կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: