«Կադրերը երկու երգահանների վերջին հանդիպումից են․․․»․ հուզիչ տեսանյութ Հայկոյի և Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ


Հայկոյի մահից հետո նրա ընկերներ, հարազատները ստեղծեցի Հայկո Հակոբյան հիմնադրամը, որը զբաղվում է Հայկոյի գրած, բայց դեռ չհրապարակված, նրա ստեղծագործական ուղին պահպանելու և առաջ տանելու աշխատանանքներով։

Եվ ահա Հայկո Հակոբյան հիմնադրամ ֆեյսբուքյան տիրույթում մի տեսայութ է հրապարակվել, որտեղ Արթուր Գրիգորյանի և Հայկոյի վերջին հանդիպումն է։ Տեսանյութում երգում է Էրիկ Կարապետյանը և Արթուր Գրիգորյանը, իսկ Հայկոն ուղղակի հիանում է նրանցով։

Տեսանյութը բավականին հուզիչ է, քանի որ երկու տաղանդավոր լեգենդներն այսօր մեզ հետ չեն։ Տեսանյութին կից կա գրառում․ «Երեկ, այսօր, հավերժ… Կադրերը երկու երգահանների վերջին հանդիպումից են:

Հայկոն և Արթուր Գրիգորյանը կյանքում և արվեստում նույն արժեքները կիսող ընկերներ էին: Նրանք անմահացան իրենց երգերով»։ Իսկ երեկ էլ մաեստրո Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգն էր կազմակերպվել:

Տեսանյութը ներկայացնում ենք վարը։ Հիշեցնենք, որ օգոստոսի քսանհինգին  Հայկոյի ծննդյան օրն է։ Այդ օրը նրա ընկերներն ու հարազատները Հայկոյի հիշատակին նվիրված մեծ համերգ են նախատեսել։


Понравилась статья? Поделиться с друзьями: