Ծովախեցգետնի ձողիկներով յուրօրինակ աղցան րոպեների ընթացքում


Հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունն՝ այսօր մարդիկ նախապատվությունը տալիս են արագ և մեծ ջանքեր չպահանջող ուտեստներին, բայց և համային հատկանիշները և օգտակարությունը նույնպես անչափ կարևոր են։ Ներկայացնում ենք յուրօրինակ մի աղցանի բաղադրատոմս, որի բաղադրամասերը հասանելի են, իսկ համային հատկանիշները՝ բարձր։

Անհրաժեշտ է՝

Ծովախեցգետնի ձողիկներ — 400 գ

Կորեական գազար — 500 գ

Հավկիթ — 4 հ․

Հոլանդական պանիր — 150 գ

Մայոնեզ

Աղցանը պատրաստվում էանչափ հեշտ, նույնիսկ կարող են պատրաստել երեխաները, եթե բաղադրամասերը նախապես մանրացված կլինեն։

Եվ այսպես, մանրացված ծովախեցգետնի ձողիկներին անհրաժեշտ կլինի միացնել արդեն պատրաստի կորեական գազարը, մանրացված  հավկիթը, ապա այս ամենի վրա քերել պանիրը, միախառնել մայոնեզն ըստ ճաշակի և մատուցել։

Ցանկանում ենք  նշել, որ հոլանդական պանիրի փոխարեն կարելի է նաև օգտագործել այլ պանիր, սակայն պետք է հաշվի առնել, որ համային հատկանիշներով պետք է փոքր-ինչ նմանություն լինի։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!