Աշխարհը պատերազմների մեջ է։ Աշխարհն այլևս առաջվանը չէ և այս նոր աշխարհում այնքան մարդիկ չկան և այնքան տխուր ու վշտալից է այս դատարկ աշխարհը։

Նրանց երբեք բացակա չենք դնի, բայց նրանց ներկայությունն այնքան անհրաժեշտ է, այնքան անհրաժեշտ, որ հաճախ խեղդում է, ասես՝ օդ չկա։ Ահա այսպիսին են մեր հերոս տղաները, իսկական օդ, իսկական հայրենասերներ։

Նրանց հայրենասիրությունն անչափելի է։ Նրանց հայրենասիրությունը սեփական անձից բարձր էր։ Նրանց փոխարինելու են գալիս իրենց իսկ եղբայրները, որոնց նրանք չեն տեսել։

Շատերին էլ շնորհում են ավագ եղբայրների անունը։ Շատ հերոսածին մայրեր ընտրեցին այդ ուղին․ ընտանիքում երջանկություն բերելու համար որոշում կայացրեցին նոր կյանք պարգևել։

Եվ ահա նման ուղով գնացին նաև անմահ հերոս Դավիթ Հարոյանի ծնողները։ Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Հարոյանի եղբայրը։ Ում շնորհել են Հայկ անունը։