Երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս աշխարհ է եկել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երկրորդ երեխան։ Դերասանուհին որդի է լույս աշխարհ բերել։

Փոքրիկին ծնողները շնորհել են Ադամ գեղեցիկ անունը։ Շուշաննայի առաջին երեխան նույնպես տղա է, ում Միկա անունն են շնորհել։ Շուշաննան արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է Ամերիկայում։

Դերասանուհին տևական ժամանակ է, ինչ էկրաններին չի երևում, սակայն համացանցային տիրույթում փորձում է ակտիվություն ունենալ և այդ միջոցով սերտ պահպանել երկրպագուների հետ կապը, ինչը նրանց մոտ ստացվում է։

Շուշաննան ընտանեկան կարևոր իրադարձությամբ նույնպես կիսվել է սոցհարթակում․ ցույց է տվել նորածին որդու հետ համատեղ մի լուսանկար, որին կից գրել է՝ Իմ իրականացած երազանք։ Դերասանուհուն անմիջապես շնորհավորանքներ են հղել և ընտանիքն բարին մաղթել։

Մենք նույնպես շնորհավորում ենք դերասանուհուն և նրա ընտանիքին ընտանիքի համալրման կապակցությամբ։ Մանրամսները և մի քանի այլ լուսանկարներ դիտեք վարը կցված տեսանյութում։