Ծնվել է Անի Դաշյանի երկրորդ երեխան. հաղորդավարուհին հղիության ընթացքում վարակվել էր կորոնավիրուսով


Հաղորդավարուհի Անի Դաշյանը երկրորդ բալիկին է լույս աշխարհ բերել։ Անին սոցիալական իր հարթակի «պատմություններ» բաժնում իր երեխայի ձեռքը պատկերող լուսանկար է հանրայնացրել և մակագրել  «Բարև ձեզ» և կցել «սեր» հեշթեգը։

Թերևս, երեխայի ծնունդը կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն է։ Ընտանիքը համալրվում և այլևս երբեք առանց այդ նոր լույս աշխարհ եկած մարդուկի, լիարժեք լինել չի կարող։  Հաղորդավարուհին ամուսնուն՝ Լյուդվիգին, դուստր է պարգևել։

Հիշեցնենք, որ զույգը որդի ուներ, ով շուտով կբոլորի կյանքի հինգերորդ տարին։ Երջանիկ ծնողները հինգ տարի անց կրկին վերապրեցին կյանքի երջանիկ և  անկրկնելի պահերը։ Որդին՝ Ռոբերտը, անհամբեր սպասում էր քույրիկի լույս աշխարհ գալուն։ Եվ այժմ ամենաերջանիկ եղբայրն է իրեն զգում։

Հղիության ընթացքում Անին վարակվել էր թագավարակով։ Նա հիվանդանոցում երկար ժամանակ  բուժում է ստացել և ի վերջո ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։

Անին և Լյուդվիգը դստեր անվան հարցում դեռ չեն կողմնորոշվել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!