Այսօր՝ մարտի վեցին, Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։ Սերժ Սարգսյանի կինն այսօր կդառնար 60 տարեկան։ Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ երկու տարի առաջ՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից։

Տիկին Ռիտան ժամանակին՝ որպես նախագահի տիկին, զբաղվել է մի շարք բարեգործական աշխատանքներով, նրա ջանքերով հիմնադրվել է արյունաբանական կենտրոնը և փրկվել մի շարք երեխաների կյանքեր։ Նա նաև մշատպես սերտ կապի մեջ է եղել մշակութային գործիչների հետ և եղել մշակույթի կողքին։

Մասնագիտությամբ երաժիշտ և երաժշտասեր Ռիտա Սարգսյանը ներկա էր գտնվում տարաբնույթ միջոցառումներին և նաև մի շարք երգերի հեղինակ էր։ Այսօր համացանցային հաթակում տիկին Ռիտային շնորհավորել են մի շարք հայտնի դեմքեր։

Ավետ Բարսեղյանը գրել է․ «Ծնվել էր գարուն, ծնվել էր անուն, ծնվել էր հանուն ու ի սրտե ․․․ 60 ամյակդ շնորհավոր, լուսավոր ընկեր»։ Ուշագրավ է նաև Ռազմիկ Ամյանի շնորհավորանք-գրառումը․ «Գրեթե 2 տարի է մեզ հետ չեք, բայց մենք Ձեր ներկայությունը միշտ զգում ենք: Լուսավոր մարդ․․․ Աստված Ձեր հոգին լույսերի մեջ պահի: Կարոտում ենք Ձեզ, սիրում և հիշում»։

Անդրադարձ է կատարել նաև Նաիրա Զոհրաբյանը․ «Կյանքում ինձ հանդիպած ամենալուսավոր մարդկանցից մեկը։ Ծնունդդ շնորհավոր»։ Կից ներկայացնում ենք Ռիտա Սարգսյանին նվիրված երգը և գեղեցիկ տեսահլովակը։