«Ծնունդդ շնորհավոր, իմ քնքուշ աղջիկ». Արփի Գաբրիելյանը նոր հրապարակում է արել


Սիրված արտիստուհի Արփի Գաբրիելյանը սոցցանցային նոր հրապարակում է արել՝ շնորհավորելով իրեն հարազատ փոքրիկ մի աղջնակի ծննդյան տարեդարձը:

Արփին չի գրել, թե ով է փոքրիկը, սակայն նրան ուղղել է հետևյալ բարեմաղթանքերը. «Ծնունդդ շնորհավոր, իմ քնքուշ աղջիկ, Աստված թող միշտ պահապան լինի քեզ»:

Արփին նաև երկու նոր լուսանկար է հանրայնացրել փոքրիկ հոբելյարի հետ, որոնցից մեկում ինքն է աղջնակի հետ, մյուսում՝ նաև ամուսինը՝ Միհրան Ծառուկյանը:

Արփիի երկրպագուներից շատերը միացել են սիրելի երգչուհու շնորհավորանքներին, իսկ ոմանք էլ գրել են, որ շատ քիչ է մնացել: Շուտով նրանք նույնպես իրենց զավակը կունենան և հնարավորություն կունենան գրկել ու ծնողական սեր տալ իրենց բալիկին:

Ինչպես հայտնի է, զույգի ընտանիքում շուտով համալրում է լինելու: Հայտնի է նաև, որ սպասվող փոքրիկը տղա է լինելու:

Միհրան Ծառուկյանն արդեն իր առաջնեկին մի չքնաղ օրորոցային է նվիրել, որն էլ պատրաստվում է ամեն օր երգել զավակի համար:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!