Ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի տղամարդ. Իննա Խոջամիրյան


Իննա Խոջամիրյանն այն հայ հայտինի դերասանուհիներից է, ով անկախ այն հանգամանքից, թե որ նախագծում է նկարահանվում կամ չի նկարահանվում, նրան սիրում են և ուշի ուշով հետևում համացանցային հարթակում, որտեղ էլ երիտասարդ դերասանուհին սիրում է ներկայացնել իր առօրյայից ուշագրավ դրվագներ, ժամանցից հատվածներ և այլն։

Այս շրջանում դերասանուհուն վերագրում են սիրավեպ, սակայն Իննան որևէ կերպ այս լուրին չի արձագանքել։ Այս անգամ Իննան համացանցային իր տիրույթում ներկայացրել է հայրիկի հետ համտեղ լուսանկար, որին կից գրառման մեջ շնորհավորել է հայրիկին ծննդյան առիթով։

Իննան մասնավորապես գրել է․ «Որոշ մարդիկ չեն հավատում հերոսների, քանի որ չեն հանդիպել հայրիկիս։ Ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի ազնիվ և գեղեցիկ տղամարդ»։

Հրապարակման մեկնաբնաություների հատվածում դերասանուհու երկրպագուները շնորհավորել են Իննայի հայրիկին և լավագույնը մաղթել նրան։

Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: