Սոնա Եսայան և Գրիգ Գևորգյան ամուսնական հայտնի զույգը շարունակում է հիացնել հանրությանը։ Նրանք անչափ սրով և միմյանց հանդեպ մեծ հումորով զույգ են և հաճախ էլ հանրությանը զվարճացնում են իրենց հումորային հրապարակումներով։

Այսօր հումորիստ Գրիգ Գևորգյանը նշում է իր տարեդարձը։ Հումորիստ ամուսնուն շտապել է շնորհավորւել կինը՝ Սոնա Եսայանը, ում հանրությունը ճանաչում է որպես առաջատար պարուհի։

Ամուսնու տարեդարձի առիթով Սոնան համացանցային տիրույթում մի հրապարակում է կատարել, որտեղ շնորհավորել է նրան, այնուհետև ցույց է տվել, թե ինչ նվեր է պատրաստել Գրիգի համար։ Պարուհին Գրիգին ժամացույց է նվիրել։

Հրապարակմանը կից Սոնան գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, ամուսի՛ն»։ Կնոջ նվերի մասին Գրիգը պատմել է, որ հյուրանոցներից մեկում ինքը վերջերս կորցրել էր ժամացույցը և Սոնայի նվերը անհրաժեշտ նվեր էր։

Մանրամասները՝ տեսանյութում։ Մենք նույնպես շնորհավորում ենք հումորիստին և լավագույնը մաղթում։