Ծնողներս ինձ շատ բան չեն կարողացել տալ․ DJ Վակցինան անկեղծացել է և խոսել կյանքի դժվարին տարիներից


DJ Վակցինան դեռ տարիներ առաջ սկսեց իր կարիերան և նրա արվեստն ու երաժշտությունը գահատեցին շատերը։ Այսօր էլ նա սիրում ու բարձր է գնահատում որակյալ երաժշտությունը և հանրության համընդհանոուր ուշադրությանն արժանանում։

Վակցինան ակտիվ է համացանցային հարթակում և հետևորդներին հաղորդակից է դարձնում իր կյանքի մանրամասներին։ Նա այս շրջանում սպասում է երրորդ երեխային։

Եվ ահա օրերս մի գրառում է կատարել, որտեղ անկեղծորեն խոսել է իր կյանքի դժվարություններից։ Նա գրել է․ «Ծնողներս ինձ շատ բան չեն կարողացել տալ, բացի ամենակարևորից՝ կյանքից և հետևյալ հատկանիշներից․

Ազնիվ ու արդարամիտ լինելը, շահամոլ չլինելը, բոլոր մարդկանց հարգելը և  հարկ եղած դեպքում օգնելը, երբեք չմեծամտանալը և ստաբիլ ինքնաքննադատությունը, որը ստիպում է հավերժ աճել։

Շնորհակալ եմ, որ թեկուզ սոված, թեկուզ սառած, թեկուզ մի քիչ հուսահատ մանկությունս անցելա էդ կարևոր արժեքների սերմանման հետ զուգընթաց։ Եկեք գնահատենք մեր ծնողներին և միշտ շնորհակալ լինենք»։


Понравилась статья? Поделиться с друзьями: