«Ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ»․ Անի Խաչիկյանի գրառումը և 3-ամյա որդու հետ լուսանկարները


Սիրված դերասանուհի Անի Խաչիկյանը սոցիալական իր հարթակում ակտիվ է։ Նա որդու լուսանկարներից հազվադեպ է հանրայնացնում։

Սակայն այս անգամ Անին որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել, որտեղ փոքրիկը ջերմորեն համբուրում է մայրիկին։ Լուսանկարին կից Անին գրառում կատարել ծնողների և երեխաների միմյանց հետ ունեցած հարաբերությունների, կյանքում ունեցած նրանց դերի և տարբերությունների մասին։

Նա գրել է, որ ծնողն ու երեխան իրարից տարբերվում են նրանով, որ երեխան մեղավոր չէ ծնողի չստացված կյանքի համար, իսկ ծնողը մեղավոր է ու հենց առաջին մեղավորն է, երբ երեխայի կյանքը չի ստացվում։

Դերասանուհին նշել է, որ այդ տրամաբանությունը բնությունն է թելադրում։ Խորհուրդ է տալիս ուշադիր լինել , սիրել սեփական անձը և հաշտ լինել որոշումների հետ։ Դերասանուհու որդին բոլորել է կյանքի երրորդ տարին ։ Նրա հայրը Հայկ Բարսեղյանն է։

Անցյալ տարի Անի Խաչիկյանը և Հայկ Բարսեղյանը բաժանվեցին։ Սակայն երեխան հավասարապես շփվում է և՛ մայրիկի, և՛ հայրիկի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями: