«Ծերանալը լավ բանա էլի»․ Սարոն արխիվային լուսանկար է հրապարակել և զվարճալի գրառմամբ հանդես եկել


Սարո Թովմասյանը, ով բավականին մեծ լսարան ունի համացանցային հարթակներում, սիրված երգիչ է։

Նա առավել ճանաչելի դարձավ, երբ կարանտինային պայմաններում տանից հաղորդում էր վարում և ուրախացնում շատերին ու լցնում նրանց առօրյան զվարճալի դրվագներով։

Այդ հաղորդումների ժամանակ էր, որ ճանաչելի դարձավ նրա դուստրը՝ Վիկտորյան։ Սարոյի դուստրը ուղիղ եթերով զանգահարել էր հայրիկին հենց հաղորդման ժամանակ։

Երգչի հետևորդներին անչափ դուր էր եկել Սարոյի դստեր անկեղծ ու համով զրույցը հայրիկի հետ։ Վիկտորյան ուղիղ եթերում խնդրել էր հայրիկին թույլ տալ գրանցվել սոցհարթակում, ինչին հայրիկը դեմ էր։

Սարոն այսօր մի արխիվային լուսանկար է հանրայնացրել, որտեղ նա բավականին երիտասարդ տարիքում է։ Լուսանկարին կից Սարոն գրել է․ «Ծերանալը լավ բանա էլի»:

Ուշագրավ է, որ տարիներ անց Սարոն ավել լավ տեսք ունի, քան երիտասարդ տարիքում։ Նա մարզված և առավել երիտասարդ տեսք ունի  հիմա , քան տարիներ առաջվա լուսանկարում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!