Ծեծկռտուք ու հայհոյանքներ «ՔՊ»-ականների միջև․ ովքե՞ր են մասնակիցները


Դեպի ընտրություններ ընթացող ճանապարհը հարթ չէ ընթանում։ Մասնակից խմբակցությունները շարունակում են նիստեր և տարաբնույթ հավաքույթներ անցկացնել, որի ընթացքում քննարկվում են բազմապիսի հարցեր՝ մասնավորապես ընտրություններին վերաբերող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բացառություն չէ։ Նրանք նույնպես նիստեր են հրավիրում և քննարկումներ անցկացնում։

Այսօրվա իրականացված նրանց նիստին տարակարծությունը վիճաբանության է հասել, այնուհետև՝ քաշքշուկի։ Այն տեղի է ունեցել կուսակցության գլխավոր գրասենյակում։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Սասուն Միքայելյանի և Սուրեն Պապիկյանի միջև։

Սկզբում նրանք մի փոքր լարված խոսակցություն են ունեցել, այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որն ընթացել է հայհոյանքների տարափի տակ։

Այն տեղի է ունեցել ՔՊ գլխավոր գրասենյակի տարածքում։ Միջադեպի մասնակիցներն են եղել Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, Հրաչյա Հակոբյանը և նույն կուսակցության անդամ այլ պատգամավորներ, որոնց անունները չեն նշվում։

Տարբեր լրատվականներից զանգեր են կատարել վիճաբանության մասնակիցներին՝ դեպքի վերաբերյալ որևիցե պարզաբանում ստանալու համար, սակայն զանգերին այդպես էլ չեն պատասխանել։


Понравилась статья? Поделиться с друзьями: