«Ծանր ախտորոշումով ազատ արձակվեցի դատապարտյալների հիվանդանոցից»․ ահա թե ինչ է պատմում Արման Բաբաջանյանը


Արման Բաբաջանյանը, ով համացանցային տիրույթում ակտիվ է և հանդես է գալիս հիմնականում քաղաքական հրապարաումներով, օրերս արխիվային լուսանկար  է հանրայնացրել և պատմել այդ լուսանկարի մասին։

Լուսանկարում Արմանը Բաբաջանյանին դուրս են բերում դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցից, որտեղ նա անցկացրել էր 3,5 տարի։

Այն տասներեք  տարի առաջ է արվել։ Նա կից գրառման մեջ նշում է, որ ժամանակին ցանկացել են սպանել իրեն և իր նման պայքարող մարդկանց, սակայն նրանք չեն մեռել և շարունակում ե իրենց պայքարը։

Լուսանկարին կից նա գրել է․ «13 տարի առաջ՝ այս օրը ծանր ախտորոշումով ազատ արձակվեցի դատապարտյալների հիվանդանոցից՝ 3,5 տարվա բանտարկությունից հետո։ Անազատության 1,135 օր։

Կենդանիները մի անգամ սպանեցին շատերիս, բայց այդ ժամանակ ինձ նման ուրիշներ և ես հրաժարվեցինք մեռնել, որ երկիրը, հայրենիքը, պետությունը կեղեքելու, ոչնչացնելու, հարստահարելու և հազարավոր քաղաքացիների ունեզրկելու, հայրենազուրկ և տնավեր դարձնելու համար այսօր ապրենք և պատասխան պահանջենք»։


Понравилась статья? Поделиться с друзьями: